Ներքին 3 տարի առաջ - 15:55 09-11-2022

«Պրիլիչնի» մարդ է, մաքրություն կբերի էդ փչացած համակարգ․ փաստաբանները՝ Անահիտ Մանասյանի նշանակման մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ նախօրեին իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ դատախազական համակարգում աշխատանքային փորձի բացակայությունը չի խանգարի Մանասյանին արդյունավետ աշխատանքի համար։

«Խելոք, պարկեշտ, «պրիլիչնի» մարդ է, մաքրություն կբերի էդ փչացած համակարգ։ Աշխատանքային փորձը տականքություն անելու փորձի հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Էս մարդը մաքուր մարդ է, օրենքները գիտի, օրենսդրությունը գիտի, հիմա, որ Աղվանը տականքություն անելու փորձ ուներ, բայց օրանսդրությունը չգիտեր՝ ավելի լա՞վն էր։ Բնականաբար, Վարդապետյան Աննան ու Մանասյան Անահիտը Աղվան Հովսեփյանից, Արթուր Դավթյանից, Աֆանդյան Արթուրից ու մնացածներից շատ ավելի լավն են»։

Շիրակի մարզի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նույնպես դրական գնահատեց Մանասյանի նշանակումը։ «Տիկին Մանասյանը շատ խելացի իրավաբան է։ Թեև քննիչի, դատախազի մասնագիտական փորձ չունի, սակայն դատախազության լիազորությունները չեն սահմանափակվում միայն քրեական արդարադատության բնագավառում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող