Ներքին 3 տարի առաջ - 23:16 04-04-2023

Որևէ մեկը Անահիտ Մանասյանի մասնագիտական որակները կասկածի տակ չի դրել․ Վահե Հովհաննիսյան

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ նաև ՄԻՊ իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանի հանդիպումը պատգամավորների հետ։ Մանասյանի թեկնածության վերաբերյալ համացանցում տեղի ունեցող տարաբնույթ քննարկումների և թեկնածուի մասնագիտական կարողությունների վերաբերյալ Օragir.News-ը մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանից։

«Որևէ մեկը (թե՛ մասնագիտական համայնքը, թե՛ ընդդիմադիրները) մինչև այսօր Անահիտ Մանասյանի մասնագիտական որակները կասկածի տակ չի դրել, ինչը ինքնին դրական փաստ է։ Եվ իսկապես Անահիտ Մանասյանն իր մասնագիտական ունակություններով միանշանակորեն համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ներկայացվող պահանջներին։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է գնահատականի արժանացնել Անահիտ Մանասյանի գործունեությունը ՄԻՊ պաշտոնը ստանձնելուց հետո․ վաղաժամ գնահատականներ տալը տեղին չէ։

Շատ ավելի ճիշտ կլինի՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների լիարժեք ապահովմամբ շահագրգիռ բոլոր կողմերը աջակցեն և խրախուսեն ՄԻՊ-ի գործունեությանը իր սահմանադրաիրավական խնդիրներն իրացնելու հարցում»,- մեզ հետ զրույցում ասաց Վ․Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով