Ներքին 46 րոպե առաջ - 20:40 17-10-2026

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է երիտասարդների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանությանը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել և բացման ելույթնով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի շրջանակներում Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։

«Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է երիտասարդների լիարժեք և արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը որոշումների կայացման և դրանց իրականացման գործընթացներում՝ նշելով, որ երիտասարդների գաղափարներն ու նորարարական լուծումները կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի առաջմղմանը:

Նախարարի տեղակալն առանձնանշել է նաև միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների և հայկական ակադեմիական հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ ֆորումն ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով, ձևավորելու նոր գործընկերություններ և ներկայացնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իրենց տեսլականն ու նախաձեռնությունները։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում ձևավորված կապերն ու համագործակցությունը կշարունակվեն նաև COP17-ից հետո՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ազգային և միջազգային գործընթացներում երիտասարդների ներգրավվածության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։