Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին 4 տարի առաջ - 12:57 08-11-2022

Նոր վարչության պետն աշխատել է քաղաքապետարանում, բայց նրան չեն ճանաչում

Երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:

«Պարոն Արսենյան, շնորհավորում եմ ձեզ, կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է իրականացնենք, ձեր փորձով հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,- ասաց քաղաքապետը: Այսօր Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե նախկինում ինչ հաստիկ է զբաղեցրել Արսենյանը, ինչ կրթություն ունի։

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը Oragir.News-ին փոխանցեց. «Եթե չեմ սխալվում քաղաքապետարանում է աշխատել, անկեղծ ասած ինֆորմացիա չունեմ։ Իմ համար անակնկալ էր այդ անունը, քանի որ այլ մարդու անուն էր շրջանառվում»։

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, իսկ ո՞ւմ անունն էր շրջանառվում, Խաչատրյանը չպատասխանեց՝ ասելով, որ էլ արդեն էական չէ, նշանակվել ավարտվել է։

Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն էլ նշեց, որ իրեն նույնպես անծանոթ է Վահան Արսենյանը. «Ինձ նույնպես անծանոթ է, ես չեմ ճանաչում՝ նա ով է։ Մինչ օրս չեմ առնչվել նման մարդու հետ»։

Հարցրինք Աբգարյանին, իսկ ձեզ կենսագրությունը չի ներկայացվել, Աբգարյանը պատասխանեց. «Ավագանուն առհասարակ չի ներկայացվում նման պաշտոնները, մեզ դա չի վերաբերում, դա քաղաքապետի տիրույթում է։ Մենք միայն փոխքաղաքապետերին ենք ընտրում»։

Քաղաքապետարանի լրատվության բաժնից էլ Լևոն Սարդարյանը Oragir.News-ին ասաց, որ տեղեկություն Արսենյանի մասին չի կարող տալ, քանի որ չունի, փոխարենն ասաց, որ ավելի ուշ ինքնակենսագրական տվյալները հասանելի կլինենք քաղաքապետարանի պաշտոնական էջում, այնտեղից կարող ենք ծանոթանալ։

Ամենից շատ դիտված