Արտաքին 3 տարի առաջ - 10:35 16-03-2023

Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ նրան միացած տարածքներով. Ասադ

Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները այն տարածքների հետ, որոնք միացել են հանրաքվեների արդյունքներով՝ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Իհարկե, ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, և եթե նույնիսկ պատերազմը տեղի չունենար, դրանք պատմականորեն ռուսական տարածքներ են»,- ասել է Սիրիայի ղեկավարը՝ պատասխանելով ռուսական նոր սահմանների ճանաչման մասին հարցին։

Սիրիան, հիշեցրել է Ասադը, ճանաչել է այդ շրջանները դեռևս Ռուսաստանին միանալուց առաջ:
«Այս հարցը մեզ համար պարզ է ի սկզբանե, և մենք չենք տատանվելու մեր դիրքորոշման մեջ, Սիրիայի դիրքորոշումը պարզ է և միաժամանակ վճռական, մենք համոզմունք ունենք այս հարցում՝ ոչ միայն հանուն Ռուսաստանի հետ բարեկամության, այլև այն պատճառով, որ այդ տարածքները Ռուսաստանի տարածքներն են»,- ասել է Սիրիայի նախագահը։

Այս դիրքորոշումը, ըստ պետության ղեկավարի, հիմնված է պատմական փաստերի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի