Ներքին 4 տարի առաջ - 17:59 24-08-2022

Երբ ԲԴԽ-ն կվերադառնա նախագահի ընտրության հարցին

Այս պահին ԲԴԽ շատ անդամներ արձակուրդում են, կարծում եմ, երբ վերադառնան արձակուրդից՝ կքննարկենք ԲԴԽ նախագահի ընտրությանը վերադնալու հարցը։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը։ Նա նշեց, որ իրենք ապահովել են օրենքի պահանջը և 10-օրյա ժամկետում կազմակերպել են նախագահի ընտրություններ, որոնց արդյունքում նախագահ չընտրվեց։

«Սակայն կարգավորում, թե եթե 10 օրում չի ընտրվում, հետո երբ են լինելու ընտրություններ, չկա։ Տրամաբանությունը ենթադրում է, որ ընտրությունները նպատակահարմար կլինի անցկացնել այն ժամանակ, երբ պայմաններ կլինեն, միգուցե, երբ ԲԴԽ –ն կհամալրվի։Միգուցե, ճիշտ կլինի սպասնեք մինչև գիտնական անդաամների թափուր տեղերը համալրվեն, որովհետև, պարզ է, որ որքան շատ անդամներ լինեն ԲԴԽ-ում՝ այնքան հավանականությունը մեծ կլինի, որ նախագահի ընտրությունը ավելի հաջող կանցնեն և նախագահի ընտրությունը կկայանան»։

Նա ընդգծեց, որ ընտրությունը պետք է կատարվի ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում։ «Ինչպես գիտենք, այդ ԱԺ հաջորդ նստաշրջանը սեպտեմբերին է լինելու։ Ես ակնկալում եմ, որ օրենքով սահմանված կարգով՝ սեպտեմբերին այդ գործընթացները կկայանան։ Ամեն դեպքում՝ մեր կառույցն աշխատում է, և արդեն 1 ամիս չէ, որ աշխատում է ժամանակավոր պաշտոնակատարով, այլև մեկ տարուց ավելի»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի