Սպորտ 1 տարի առաջ - 22:24 11-05-2025

Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև թիմակիցներ Բենժամեն Պավարն ու Դավիդե Ֆրատեզին այս շաբաթ կվերադառնան մարզումներին։ Այս մասին հայտնում է «Gazzetta dello Sport»-ը՝ հղում անելով FCInterNews-ին։ Այս մասին հայտնում են armsport.am-ից։

Մխիթարյանն ու Ֆրատեզին վնասվածքներ էին ստացել Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղում, որտեղ «Ինտերը» հաղթանակ էր տարել։ Երկուսի վնասվածքները լուրջ չեն, և, ըստ աղբյուրի, նրանք այս շաբաթ կմիանան ընդհանուր մարզումներին։

Բենժամեն Պավարը շարունակում է վերականգնվել կոճի վնասվածքից և նույնպես մոտ է վերադարձին։

Թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, սակայն, դեռ դուրս կմնա մրցակցությունից։ «Ինտերը» զգուշությամբ է իրականացնում նրա վերականգնումը՝ ապահովելու համար, որ նա լիովին առողջ լինի Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ