Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 24-10-2025

Դավիթ Համբարձումյանը կվերադառնա, երբ իշխանությունը փոխվի․ հարցում

Նախօրեին Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք: Նշենք, որ այս պահին Դավիթ Համբարձումյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն նա հիմա Ռուսաստանում է։ Ինչ եք կարծում՝ նա կվերադառնա՞»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը կվերադառնա, երբ իշխանափոխություն լինի, որոշներն էլ ասացին, որ նա չի վերադառնա։

«Դեռ ոչ։ Իշխանություն փոխվի, կվերադառնա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ արդարություն չկա Հայաստանում։ «Չգիտեմ, բայց արդարություն չկա, մեռած ա ամեն ինչ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Դավիթ Համբարձումյանը չի վերադառնալու։ «Նրանք գիտեն իրենց գլխի եկածը, փախել են։ Վերադարձ չի լինի ըստ երևույթին»,- ասաց նա։

«Ինձ թվում ա՝ կվերադառնա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում