Ներքին 4 տարի առաջ - 00:16 20-07-2022

Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դանակահարություն է եղել

Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը չորսն անց տասնհինգին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն էր ստացվել Շենգավիթի գործընկերներից, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա, ըստ նախնական տվյալների, վնասվածքը ստացել էր Արարատի մարզում։

Արարատի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներին հաջողվում է պարզել դեպքի կոնկրետ վայրը։ Երիտասարդը վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի կամրջի մոտ:

Պարզվում է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վեճ էր եղել։ Շուտով հայտնի է դառնում նաև մասնակիցների շրջանակը, այդ թվում՝ տուժողին դանակահարողի ինքնությունը. Այգավան գյուղի բնակիչ էր, 32 տարեկան: Նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելիս Արարատի ոստիկանները համագործակցում են ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ: Կեսօրից քիչ անց նրան հայտնաբերում ու ձերբակալում են: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:

Վեդիի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին