Ներքին 4 տարի առաջ - 22:39 09-07-2022

ԵՊՀ պայծառ ապագան կանխորոշված է․ սենսացիոն համաձայնագիր

Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքը և ֆեյսբուքյան էջն ավետում են Հայաստանի կրթական ապագան կանխորոշող մի փաստաթղթի մասին։ Եթե կարճ ձևակերպենք ասելիքը, ապա կարելի է այլևս չանհանգստանալ Հայաստանի կրթության ապագայի համար․ ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը երեկ վերջապես համագործակցության համաձայնագիր է ստորագրել «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Հովհաննիսյանի հետ։



Զարմանալի է, որ հայկական մամուլը ստորաբար անտեսեց այս լուրը․ դե ինչ, միանշանակ ճիշտ է ԵՊՀ ղեկավարությունը, որ կարծում է, թե լրատվամիջոցները հատուկ վնասում են իրենց ու չեն թողնում, որ իրենք հանգիստ աշխատեն։

Իհարկե, մի քիչ տարօրինակ է, որ «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի մասին համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա, նույնիսկ «Սփյուռում» ոչինչ չկա: Որոնման արդյունքներով «Մարկո գրուպ» ՍՊԸ-ն ենք գտնում, որն էլ կահույքի խանութ է: Բայց դա ուրիշ ՍՊԸ է, որովհետև գրանցված չէ Գորիսի բազմաբնակարանային շենքերից մեկում և կանոնադրական կապիտալն էլ 10000 դրամ չէ։



Միանշանակ, սա այն լուրերից է, որ ՔՊ պաշտոնյաները՝ Հովհաննես Հովհաննիսյանը և ընկերները, օրեր շարունակ հազիվ են իրենց զսպել, որ հանկարծ ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ չանեն՝ «Շատ լավ լուրեր կան ԵՊՀ-ից, բայց չասեմ, որ պաշտոնականով իմանաք»։

Եթե ուշադիր նայեք «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի տնօրենի դեմքին, ապա կտեսնեք էմոցիաների այն ամբողջ պսակը, որ առաջանում է մարդու մոտ, որը հասկանում է, թե ինչպես է աշխատում Հայաստանի ներկայիս կրթական համակարգը։

Մոտավորապես կռահելով ԵՊՀ ներկա ղեկավարության որդեգրած քաղաքականությունը՝ կարելի է ենթադրել, որ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի կաբինետում տեսնելու ենք մայրաքաղաքաի փողոցներում կանաչի վաճառող մորաքույրերի, որոնց հետ կրթական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը զարդարելու են Հայաստանի բազմահազարամյա կրթական ավանդույթները։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև