Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:55 07-07-2022

ԲԴԽ-ն դեռ չի էլ քննարկել Օրբելյանի միջնորդությունը

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը դեռ չի էլ քննարկել։

Արամ Օրբելյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ-ին, որ մինչև Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու դեմ բերված բողոքի քննությունը ԲԴԽ-ն նախագահ չընտրի։ Խորհուրդը, հիշեցնենք, երկուշաբթի օրը նիստ էր հրավիրել, որի օրակարգում էր ԲԴԽ նախագահի ընտրության հարցը։ ԲԴԽ նախագահի պաշտոնի համար պայքարող Դավիթ Խաչատուրյանին դատավոր անդամները չընտրեցին նախագահ, ու հիմա ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը:

Մենք ԲԴԽ-ից փորձեցինք ճշտել, թե այնուամենայնիվ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունը ԲԴԽ-ն քննարկե՞լ է, որոշում կայացրե՞լ են։ Պարզվում է, որ մինչ օրս այդ միջնորդության քննություն տեղի չի ունեցել։ Մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ-ից ասացին, որ երբ քննարկվի և որոշում կայացվի, այդ մասին կիրազեկեն։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին