Ներքին 4 տարի առաջ - 17:05 06-07-2022

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Դոյչե Վելլե Ակադեմիան հուլիսի 1-ին ներկայացրին Մեդիա կառավարման առցանց դպրոց ուսումնական ծրագիրը։ Ըստ ծրագրի, մինչև 2023-ի գարուն նախատեսվում է ունենալ 3 դպրոց, 20-ական մասնակցով։
Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Դոյչե Վելլե Ակադեմիայի գործադիր տնօրեն Քարսթն ֆոն Նամենը, միջազգային և տեղական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ատելության խոսքն ու կեղծ լուրերն այսօր այնքան արագ են տարածվում սոցիալական մեդիաներով, և շատ մարդիկ իրենց պատասխանատու չեն համարում այդ հարցում: Այսպիսով, առավել քան երբևէ կարևոր է ունենալ թափանցիկ, վստահելի և փաստերը ստուգող լրատվամիջոցներ։ Դա է պատճառը, որ մենք որոշեցինք նախագծել այս մեծ ծրագիրը։ Հաջողություն եմ մաղթում Մեդիա կառավարման առցանց դպրոցին»,- իր ողջույնի խոսքում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը։

«Չափազանց կարևոր է այն աշխատանքը, որ մենք տանում ենք լրատվամիջոցների կայունության, փաստերի ստուգման ու վստահելի լրագրության հարցերում: Հետևաբար, մենք պետք է միավորենք նրանց, որոնք համակարծիք են, որոնք հավատում են ավելի լավ հասարակություն ունենալու գաղափարին», - նշեց Դոյչե Վելլե Ակադեմիայի գործադիր տնօրեն Քարսթն ֆոն Նամենը:

Ըստ ծրագրի, մինչև 2023-ի գարուն նախատեսվում է ունենալ 3 դպրոց, 20-ական մասնակցով։ Դասավանդում են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ Ամենշաբաթյա դասերից բացի, կազմակերպվում են նաև լրացուցիչ հանդիպումներ Հայաստանից և արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։

ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ այսօր բոլոր մեդիա մենեջերներն առաջին հերթին ճգնաժամային մենեջերներ են, քանի որ նրանց այդքան ժամանակ և հնարավորություն չի տրվում դառնալ զարգացման մենեջեր։ «Ուստի ես հուսով եմ, որ մեդիակառավարման առցանց դպրոցը բոլոր հնարավորությունները կտա զարգացման մենեջեր դառնալու համար»,- նշեց նա։

Առաջին դպրոցն արդեն մեկնարկել է, դրանում ընդգրկված են մեդիայի ներկայացուցիչներ Երևանից և մարզերից։ Առցանց դպրոցի կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել հմտություններ լրատվամիջոցների առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում։ Դրանք կարևոր են ինչպես մեդիա բիզնեսի ընթացիկ պլանավորման, այնպես էլ՝ թվային միջավայրի փոփոխություններին արձագանքելու համար։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին