Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:15 05-07-2022

ԿԳՄՍՆ-ն ընդունում է, որ խախտվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում միջոցառման անցկացման կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահանության ծառայութուն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օրերս «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված հանրային միջոցառումը իրականացվել է ԿԳՄՍ նախարարի թույլտվությամբ, և կնքվել է համապատասխան պայմանագիր։

Այս մասին հրապարակում էր արել aravot.am-ը։ Խնդիրն այն է, որ հուշարձանի տարածքից կազմակերպվել է հրավառություն, ինչը կարող էր լուրջ վնասներ հասցնել պատմամշակութային այս կոթողին։ Նախարարությունից, սակայն, վստահեցնում են, որ խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները, հաջորդ օրը հուշարձանը իր դռները բացել է այցելուների առաջ, քանի որ որևէ վնաս չի հասցվել դրան։

Բայց կարծես թե ամեն դեպքում նախատեսված միջոցառումն ու տեղի ունեցածը իրար չեն համապատասխանել։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահանության ծառայութուն» ՊՈԱԿ-ը «խոստովանում է», որ միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, որը անմիջապես շտկվել է։

Ակնհայտ է, որ միջոցառումն իր բնույթով չի համապատասխանել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ոգուն։

Եվ ինչքան էլ նախարարությունից «արդարանում են», որ նաև նմանատիպ միջոցառումների անցկացումից են գոյանում այն միջոցները, որոնցով իրականացվում են արգելոցների տարածքի բարեկարգման, ենթակառուցվածների նորոգման և այլ նմանատիպ աշխատանքներ, միևնույնն է, նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցները։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է