Արտաքին 4 տարի առաջ - 14:59 29-03-2022

Վրաստանում դատարանը պաշտպանության նախկին նախարարին պարտավորեցրել է 5 մլն եվրո վճարել ՊՆ-ին

Վրաստանի պաշտպանության նախարարությունը դատարանին հինգ միլիոն եվրոյի բռնագանձման հայց է ներկայացրել նախագահ Սաակաշվիլիի օրոք գերատեսչության նախկին ղեկավար Դավիթ Կեզերաշվիլիի դեմ։ Ներկայումս Կեզերաշվիլին ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատերն է, հիշեցնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ բավարարել է գերատեսչության հայցը, և դատարանը նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին և գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուային պարտավորեցրել է 5.060.000 եվրոյին համարժեք լարի վճարել նախարարության օգտին։

Վրաստանի գլխավոր դատախազությունը Դավիթ Կեզերաշվիլիին և Ալեքսանդր Նինուային մեղադրանք է առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական ​​խոշոր գումարների յուրացման/մսխման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան