Արտաքին 4 տարի առաջ - 15:28 23-11-2021

Քևին Սփեյսիին պարտավորեցրել են 31 մլն դոլար վճարել «Թղթե տնակ»-ի հեղինակներին  

Դատարանը պարտավորեցրել է հոլիվուդյան կինոաստղ Քևին Սփեյսիին և նրա АM. Profitt Productions ու Trigger Street Productions կինոընկերություններին «Թղթե տնակ» սերիալի հեղինակ MRC կինոստուդիային վճարել 31 միլիոն դոլար՝ դրանով իսկ մերժելով նրա բողոքարկման գանգատը: Այսպիսով, կինոստուդիայի և դերասանի միջև դատական գործընթացը փակվել է։ Այս մասին գրում է BBC-ն։

Խոսքը 2017 թվականի ոտնձգությունների սկանդալի մասին է, ինչի պատճառով Սփեյսիին հեռացրել են սերիալի նկարահանումներից: Այդ ժամանակ Netflix-ը ստիպված եղավ դադարեցնել վերջին՝ վեցերորդ սեզոնի նկարահանումները, քանի որ պահանջվում էր վերաշարադրել սցենարը՝ հաշվի առնելով դրանում գլխավոր հերոսի՝ Ֆրենկ Անդերվուդի բացակայությունը, որի դերը կատարում էր Սփեյսին։

Սփեյսիին մեղադրանքներ է առաջադրել դերասան Էնթոնի Ռեպը։ Նա պատմել է 30 տարվա վաղեմության մի դեպքի մասին, երբ Ռեպը 14 տարեկան էր։ Սփեյսին իբր բռնաբարել է նրան։ Ինքը՝ դերասանը, հայտարարել է, որ ոչ մի նման բան չի հիշում։ Սակայն նա ներողություն է խնդրել և կատարել քամինգ-աութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան