Ներքին 1 ժամ առաջ - 23:59 17-09-2026

Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք

2014թ. դեկտեմբերի 4-ին զինծառայող Արթուր Մարգարյանին գտել են զորամասի պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։

Դեպքի հենց առաջին ժամերից իրավապահներն առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, իսկ հետագա քննությունը հիմնականում ընթացել է այդ վարկածի շրջանակում։

Մարգարյանի հայրը տարիներ շարունակ պնդել է, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ չեն քննվել, և բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց պատասխան չի տրվել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026թ. սեպտեմբերի 17-ի վճռով արձանագրել է, որ քննությունը չի տվել Մարգարյանի մահվան համոզիչ բացատրությունը և բավարար չափով չի ուսումնասիրել տեղի ունեցածի այլ հնարավոր վարկածները։ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտում՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով Մարգարյանի ընտանիքին վճարել 50 000 եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար։

Գրում է Հետքը:

2014թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Մարգարյանը վերցրել է իրեն ամրակցված ինքնաձիգը, որպեսզի գնա պահակակետ՝ հերթապահության։

Պահակակետը գտնվել է զինապահեստից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Ժամը 15։30-ի սահմաններում երեք զինծառայող գնացել են այդ պահակակետ։ Քիչ անց նրանց միացել է մեկ այլ զինծառայող, որը կոչումով կապիտան է եղել: Մարգարյանը պահակակետում չի եղել։ Կապիտանը, սակայն, չի պարզել, թե որտեղ է նա։

Պահակակետ տանող ճանապարհին զինծառայողներից մեկը նկատել է Մարգարյանին՝ մոտ 15 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում պառկած։ Նա սկզբում կարծել է, թե Արթուր Մարգարյանը քնած է և չի հայտնել այդ մասին կապիտանին՝ չցանկանալով, որ վերջինս իմանա, որ զինծառայողը հերթապահության ժամանակ քնել է։ Հաջորդ պահակակետ հասնելուց հետո կրտսեր սերժանտին ասել է, որ Մարգարյանին տեսել է խրամատում։

Նրանք անմիջապես վերադարձել են այնտեղ և մոտենալով նկատել արյան հետքեր։ Այդ պահին հասկացել են, որ նա վիրավորված է։ Օգնության են կանչել մյուս զինծառայողներին, իսկ Ա. Մարգարյանին շտապ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, սակայն ճանապարհին նա մահացել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի

Ձեզ գուցե հետաքրքրի