Արտաքին 5 տարի առաջ - 21:25 14-09-2021

Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 13․000 եվրոյի փոխհատուցում վճարել նախկին քաղաքապետին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անարդար է համարել Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ Թունջեր Բաքրհանի դեմ իրականացված քրեական հետապնդումը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Քրադմետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) համանախագահ Բաքրհանին «Թուրքիայի Հանրապետությանը և պետական կառույցներին ուղղված վիրավորանք հնչեցնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին պրոպագանդա կատարելու» մեղադրանք էր առաջադրվել։ Ինչի հիման վրա նա դատապարտել էր 10 տարի 10 ամիս ազատազրկման։

Թունջեր Բաքրհանը 2 տարի 11 ամիս անցկացրել է բանտում, ընդ որում, դրանից 2 տարի 8 ամիսը՝ նախնական կալանավորման շրջանակներում։ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախկին քաղաքապետին առաջադրված մեղադրանքը խոսքի ազատության խախտում է և Թուրքիային պարտավորեցրել է 10․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում վճարել Բաքրհանին։

Նշենք, որ Սիիրթի նախկին քաղաքապետը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 16-ին և շուրջ 3 տարի անցկացրել բանտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի