Արտաքին 4 տարի առաջ - 09:58 28-10-2021

ԵՄ դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական մեկ միլիոն եվրո տուգանք վճարել

Եվրոպական դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է որպես տուգանք ամեն օր մեկ միլիոն եվրո վճարել`Լեհաստանի Գերագույն դատարանի կարգապահական պալատը լուծարելու անհրաժեշտության մասին այս դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը չկատարելու համար։

Խոսքը Լեհաստանի և ԵՄ ղեկավարության միջև լեհական դատական ​​համակարգի անկախության շուրջ տարաձայնությունների հաջորդ փուլի մասին է, որը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Եվրահանձնաժողովը սուր քննադատության է ենթարկել 2018թ.-ին կարգապահական պալատի ստեղծումը՝ պնդելով, որ այն կարող է օգտագործվել գործադիր իշխանության կողմից՝ դատավորների վրա ճնշում գործադրելու համար։

2021թ.-ի հուլիսին Եվրոպական դատարանը պահանջեց վերացնել կարգապահական պալատը, սակայն Լեհաստանն անտեսեց այս որոշումը։ Տարաձայնությունն այս հարցում վերջերս ավելի է սրվել այն բանից հետո, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ երկրի սահմանադրությունը գերակա է ԵՄ օրենքներից: Դրանից հետո ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ Լեհաստանին սպառնացին սառեցնել միլիարդավոր եվրոների հատկացումը համավարակի հետևանքները հաղթահարելու համար ստեղծված հատուկ կայունացման հիմնադրամից։ ԵՄ-ում, սակայն, այս քայլի անհրաժեշտության շուրջ կոնսենսուս չկա։

Լեհաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննադատել են դատարանի վճիռը։ Նրանք հայտարարել են, որ այն կանտեսվի և Լեհաստանը տուգանքներ չի վճարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան