Ներքին 2 տարի առաջ - 15:28 04-09-2024

ՀԷՑ-ը 2024-ին 152 միլիոն դրամ տուգանք է վճարել բաժանորդներին

Մինչեւ 2034 թվականը որպես ներդրումներ նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 296 մլրդ դրամ՝ ընդհանուր ծավալը հասցնելով 540 մլրդ դրամի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ Գրում է NEWS.am-ը։

Հարությունյանը տեղեկացրեց, որ 2016 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը ընկերության ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 244 մլրդ դրամ։ Նա նշեց, որ դոլարային արտահայտությամբ դա կազմում է 680 մլն դոլար, մինչդեռ ընդհանուր ծավալը մինչև 2015 թվականը կազմում էր ընդամենը 200 մլն դոլար։ «Այդ ներդրումների 33%-ն ուղղված է եղել նոր բաժանորդների՝ ցանցին միացնելուն, ինչը ծրագրվածից հինգ անգամ ավելի է»,- հավելեց ընկերության գործադիր տնօրենը։

Նա ընդգծեց, որ 2024 թվականի առաջին 7 ամիսներին ընկերությունը բաժանորդներին ավելի շատ տուգանքներ է վճարել, քան նախորդ տարվա ընթացքում։

«Եթե 2023 թվականին վճարել ենք 140 միլիոն դրամի տուգանքներ, ապա 2024 թվականի առաջին 7 ամիսներին՝ արդեն 152 միլիոն դրամ»,- եզրափակեց Կարեն Հարությունյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան