Ներքին 4 տարի առաջ - 23:29 20-02-2022

Դիմում եմ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումներին՝ անհապաղ սկսել ռեպրեսիվ գործողություններ․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կրկին ստիպված եմ արտաբերել մի շատ պարզ, հստակ և հասկանալի գաղափար։
Ուրեմն...այն մարդիկ,որոնք կիսում են հայերին ԲԱՑԱՍԱԿԱՆ առումով «ղարաբաղցի, հայաստանցի, երևանցի, լեննականցի, քյավառցի, ախալքյալաքցի, բաքվեցի, կիրովաբադցի, ռուսաստանցի, պարսկահայ, ախպար, գլեյնդելցի» և այլն, այդ մարդիկ մեծատառով թուրքի վիժվածքներ են, անբարոյականի վաստակ և ...(մնացած որակավորումները ձեր ճաշակով)։
Այն մարդիկ, որոնք համարում են միայն հայաստանցիներին հայ, իսկ օրինակ արցախցիներին ոչ հայ, կամ «շուռ տված հայ» կրկին թուրքի վիժվածքներ են, բոլոր շատ վատ, ահավոր վատ, անտանելի վատ որակավորումները վրադիր։
Իսկ հիմա առանց ավելորդ հուզականության։
1․ Դիմում եմ ԱԱԾ ի համապատասխան ստորաբաժանումներին անհապաղ սկսել գործող օրենքների շրջանակներում ռեպրեսիվ գործողություններ այն մարդկանց հանդեպ, որոնք Հայսատանում տարածում են միասնական հայ ազգի տարբեր հատվածների հանդեպ ատելություն և վիրավորանքներ։
Կարծում եմ, որ այս գործընթացները ղեկավարվում են և խրախուսվում են ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից։
Այսինքն, պետք է անհապաղ վերջ տալ ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչների գործունեությանը։
2․ ԱԺ- ին շտապ ընդունել օրենսդրական կարգավորումներ, որոնք կտրուկ կխստացնեն քրեական պատասխանատվությունը այն անձանց հանդեպ, որոնք արտաբերում են և տարածում են ատելություն և անհանդուրժողականություն հայերի հանդեպ։
Համողված եմ, որ մեր բոլոր խնդիրների խորքում հենց պառակտումն է և ատելությունը։
Այս թրքահաճո «բարդակին» պետք է վերջ տալ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են