Ներքին 4 տարի առաջ - 19:07 16-11-2021

Ադրբեջանցիները որոնցում կոչ են անում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ․ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ադրբեջանցիները ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածում, որոնցում կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ: Դրանցում խորհուրդ է տրվում հավաքել երկրի կոդը, բջջային կապի օպերատորների հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը լքելու կոչերով:

Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր շուտով օկուպացվելու են ադրբեջանական ԶՈՒ կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»