Արտաքին 5 տարի առաջ - 20:01 07-06-2021

Ժնևում փակվել են այն այգիները, որոնցում հնարավոր է տեղի ունենա Պուտին-Բայդեն հանդիպումը

Ժնևի իշխանությունները փակել են La Grange և Haut Vive զբոսայգիները, որտեղ, ըստ տեղական լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Այո, La Grange զբոսայգին փակվում է մինչև հունիսի 18-ը, և O-Vive-ը նույնպես», - հաստատել են քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի աշխատակիցը նշել է, որ ինքը «գաղափար չունի», թե որն է նման որոշման պատճառը:

Շվեյցարական լրատվամիջոցները գրել էին, որ Պուտին-Բայդեն հանդիպման վայր կարող են դառնալ18-րդ դարում կառուցված պուրակների կենտրոնական վիլլաները: Երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել էր գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքների մասին: Ըստ Կրեմլի խոսնակի՝ այժմ կողմերը քննարկում են Պուտինի ու Բայդենի համատեղ մամուլի ասուլիսի թեման: Նա նշել է, որ մինչ այժմ սա ծրագրի չհաստատված կետ է: Նա նաև ավելացրել է, որ Ժնևի հանդիպման վայրի վերաբերյալ հայտարարությունները կարվեն ամերիկյան կողմի հետ համաձայնեցված:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան