Արտաքին 4 տարի առաջ - 22:48 11-02-2022

Լատվիան օրենք է ընդունել Հոլոքոստի զոհերի փոխհատուցման մասին

Լատվիայի խորհրդարանը օրենք է ընդունել Հոլոքոստի զոհերի փոխհատուցման մասին։ Փաստաթղթի համաձայն՝ Լատվիայի հրեական համայնքը 2023 թվականից տասը տարվա ընթացքում կստանա մինչև 40 միլիոն եվրո։

Գումարն ուղղվելու է կորցրած գույքի փոխհատուցմանը, Հոլոքոստը վերապրածներին սոցիալական և նյութական օգնությանը, ինչպես նաև հրեական դպրոցների ֆինանսավորմանը, շենքերի վերականգնմանն ու մշակութային նախագծերին։

Լատվիայի խորհրդարանի որոշումը ողջունել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Լատվիայում ապրում էր 95000 հրեա։ Նրանց մեծ մասը սպանվել է նացիստական ​​Գերմանիայի կողմից օկուպացիայի ժամանակ։ Այժմ երկրի հրեական համայնքն ունի իննուկես հազար մարդ։

Հոլոքոստի զոհերի փոխհատուցման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են 2005 թվականից: Դրանց, բացի Լատվիայի ներկայացուցիչներից, մասնակցել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան