Արտաքին Ավելին 5 տարի առաջ - 18:40 06-10-2021

Հունգարացի ռեժիսորը խոսել է Հոլոքոստի ու Ցեղասպանության մասին

Կաննի, Լոկարնոյի եւ հեղինակավոր այլ կինոփառատոնների մրցանակակիր ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն Երեւանում խոսել է ինքնության փնտրտուքի, կինոյի ու ոլորտի կարծրատիպերի մասին: Նա երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ է տվել կյանքի կոչել ամենախենթ գաղափարները` առանց մտածելու վարպետների գծած կանոնների մասին:

«Ամեն տեղ կան պատմություններ, փնտրեք ու գտեք ձեր պատմությունը եւ ձեր անձնական կապը այդ պատնմության հետ, վարպետներին մի նայեք, կարծրատիպերն էլ մի կողմ դրեք»,-ՀԲԸՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ երիտասարդներին ասել է հունգարացի ռեժիսորը:

Նա հեգնել է աստղերի հետեւից ընկնող ռեժիսորներին, բայց միաժամանակ փաստել, որ մարդիկ սիրում են նայել նման դերասանների, հատկապես նրանց, որոնք հայտնի են սերիալներից:

Խոսելով ամերիկյան բազմազանության գաղափարի մասին, Մունդրուցոն ընդգծել է, որ եվրոպական կինոյի գաղափարներն ավելի ազգային են, եւ այսպես թե այնպես, Եվրոպայում խտրականությունների մասին արվեստով արտահայտվելու մարտահրավեր իրենք չունեն:

Նա չի կարծում, որ դիցուք սպիտակամորթ ռեժիսորը սեւամորթների մասին ավելի լավ ֆիլմ կարող է նկարել, քան իրենք: Մունդրուցոն մի օրինակ է բերել. ժամանակին ցանկանում էր ֆիլմ նկարել գնչու տղայի մասին, որը ազդված Մայքլ Ջեքսոնից` չէր ուզում գնչու լինել, այլ ուզում էր լինել սպիտակամորթ հունգարացի. «Մտածեցի, որ ես չեմ կարող այդ ֆիլմը նկարել, որովհետեւ որպես մեծամասնություն` ծանոթ չեմ գնչուների խնդիրներին, դրա համար աջակցեցի, որ հենց գնչուները նկարեն իրենց մասին»:

Մունդրուցոն անդրադարձել է նաեւ «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող իր «Էվոլյուցիա» ֆիլմին, հույս հայտնել, որ այն լավ կընդունվի: Նա զուգահեռներ է տարել հրեաների Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ: Ասել է, որ գիտակցում է Հոլոքստից մնացած տրավմայի ծանրությունը, քանի որ կինը եւ զավակները հրեա են: Ընդգծել է, որ պետք է մտածել անցյալի տրավմայի մասին, եւ այն մասին, թե ինչպե՞ս այն փոխանցում սերնդե սերունդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում