Արտաքին 4 տարի առաջ - 17:51 21-01-2022

ՄԱԿ-ն ընդունել է Հոլոքոստի ժխտումը դատապարտող բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտպանել է Գերմանիայի և Իսրայելի կողմից ներկայացված բանաձևը, որը մերժում և անվերապահորեն դատապարտում է Հոլոքոստի ցանկացած ժխտում՝ որպես պատմական իրադարձություն։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»։

Նշվում է, որ փաստաթղթին աջակցել են 193 պետություններից 114-ը։ Բանաձևին դեմ է արտահայտվել միայն Իրանը։

Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, նացիոնալ-սոցիալիստների հանցագործությունների հիշողությունը ունի առանցքային նշանակություն ցեղասպանության նոր ակտերը կանխելու համար, իսկ «այդ սարսափելի իրադարձությունների պատմական փաստի անտեսումը մեծացնում է կրկնության վտանգը»:

«Մենք երբեք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը Հոլոքոստը ժխտելու, խեղաթյուրելու կամ Հոլոքոստի նշանակությունը նսեմացնելու փորձերի առիթներով: Մենք նաև պետք է հարմարվենք և արձագանքենք հակասեմիտիզմի նոր ձևերին, որոնք սնվում են տգիտությամբ կամ ինտերնետում տարածված դավադրության տեսություններով: Բանաձևը, որն ընդունվել է կոնսենսուսով, հստակ հասկացնում է, որ բոլոր անդամ պետությունները պետք է դատապարտեն Հոլոքոստի դեմ առարկությունները և ակտիվորեն պայքարեն դրա դեմ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի