Արտաքին 4 տարի առաջ - 12:30 02-02-2022

Վուփի Գոլդբերգին ժամանակավորապես արգելել են վարել շոուն՝ Հոլոքոստի վերաբերյալ պնդումների պատճառով

Ամերիկացի դերասանուհի Վուփի Գոլդբերգին, որը «The View» հեռուստատեսային հաղորդաշարի համավարողն է, երկու շաբաթով հեռացրել են եթերից՝ «Հոլոքոստը ռասայական խնդիր չի շոշափել» արտահայտութան պատճառով։

Համապատասխան հայտարարությունն արել է ABC News հեռուստաընկերության ղեկավար Քիմ Գոդվինը։ «Այս պահից երկու շաբաթով հեռացնում եմ Վուփի Գոլդբերգին նրա ոչ ճիշտ և վիրավորական հայտարարությունների համար»,- ասվում է նրա Twitter-ի հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ, Գոդվինը շեշտել է, որ Վուփին ներողություն է խնդրել, բայց նրան ժամանակ է տրվել «մտածելու և գիտակցելու համար, թե ինչ ազդեցություն են թողնում նրա հայտարարությունները»:

Երկուշաբթի առավոտյան հեռարձակվող The View հաղորդաշարի հաղորդավարներն անդրադարձել էին Թենեսի նահանգում դպրոցի խորհրդի կողմից նացիստական ​​համակենտրոնացման ճամբարների մասին պատմող Maus գրաֆիկական նովելի արգելքին: Քննարկման ժամանակ Գոլդբերգը նշել է, որ Հոլոքոստի հիմքում ոչ թե ռասայականի խնդիրն է եղել, այլ «որոշ մարդկանց մյուսների նկատմամբ անմարդկայնությամբ»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում