Ներքին 11 ամիս առաջ - 17:40 10-11-2025

Զոհվածը հայրիկիս հարազատ եղբայրն է․ Կենտրոնի թաղապետը` հոր պնդումների մասին

Երեկ Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին ներկա էր նաև Երևանի Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հայրը։

Լրագրողները հարց ուղղեցին նրան, թե ինչո՞ւ չի մասնակցում Եռաբլուր զինվորական պանթեոնում մատուցվող պատարագին, պաշտոնյայի հայրը զարմացավ, նշելով, թե չի տեղյակ չէ այդ մասին։

«Ես մի քանի օր առաջ եմ եղել, որովհետև իմ եղբայրն էլ է զոհված։ Հոկտեմբերի 29-ին հինգերորդ տարին էր։ Էսօր էլ եկել եմ ստեղ՝ պատարագի»,- պատասխանել է համայնքապետի հայրը։

Քանի որ համացանցում լուրեր են շրջանառվում, թե համայնքապետի հայրը զոհված եղբայր չունի, և կեղծ են վերջինի պնդումները, Oragir.News-ը փորձեց լուրը ճշտել հենց Պետրոս Պետոյանից։

«Այո, Արմեն Պետոյանի մասին է խոսքը։ Հայրիկիս հարազատ եղբայրն է։ 44-օրյայի ժամանակ կամավոր է եղել, զոհվել է հոկտեմբերի 29-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուրում»,- պատասխանեց Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում