Արտաքին 5 տարի առաջ - 17:32 22-07-2021

Օլիմպիադայի բացման ռեժիսորը պաշտոնանկ է արվել Հոլոքոստի թեմայով կատակի պատճառով

Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսոր, կատակերգու Կենտարո Կոբայասին լքել է իր պաշտոնը սկանդալի ֆոնին՝ 1998 թվականի ելույթի ձայնագրությունը համացանցում հայտնվելու պատճառով, որում նա կատակել է Հոլոքոստի թեմայով: Խաղերի բացման նախօրեին Կոբայասիին պաշտոնանկ անելու մասին հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն:

«Պարզվել է, որ նախկինում իր ելույթի ժամանակ Կոբայասին ծաղրել է պատմության ողբերգական դրվագը»,- ասել է կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն: Ռեժիսորն անձամբ ներողություն է խնդրել երեսուն տարվա վաղեմության իր խոսքերի համար: Կոբայասին խոստովանել է, որ իր խոսքերը եղել են միանգամայն անտեղի, և հայտարարել է, որ ինքը զղջում է:

Վերջերս համացանցում հայտնված Կոբայասիի ելույթի տեսանյութում կատակերգական դուետի կազմում նա առաջարկում է «խաղալ Հոլոքոստ» և նետում թղթից կտրտած մարդկանց, ովքեր մարմնավորում են ցեղասպանության զոհերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»