Արտաքին 4 տարի առաջ - 09:10 07-02-2022

Օտտավայում բողոքի ցույցերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

CBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Կանադայի մայրաքաղաք Օտտավայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ խոշոր բեռնատարների վարորդների բողոքի ակցիաների պատճառով:

Քաղաքապետ Ջիմ Ուոթսոնի հայտարարության մեջ ասվում է, որ արտակարգ դրության հայտարարումն արտացոլում է ցույցերի հետևանքով քաղաքի բնակիչներին սպառնացող լուրջ վտանգը և ընդգծում է այլ իրավասությունների և կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Ուոթսոնը հայտարարել էր, որ քաղաքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նրա խոսքով, ցուցարարներն ավելի շատ են, քան քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցները։

Հայտնի է դարձել նաև, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ անհայտ ուղղությամբ լքել է երկրի մայրաքաղաքը։ Թրյուդոն նաև ցուցարարներին անվանել է «մարգինալ փոքրամասնություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»