Ավելին 4 տարի առաջ - 19:18 24-07-2022

Մեծ Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Կիրակի օրը արտակարգ դրություն է հայտարարվել Մեծ Սոչիի ողջ տարածքում։
Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին իր Telegram ալիքում։

«Իրավիճակը շատ լուրջ է»,- գրել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ ամենաշատը տուժել է քաղաքի կենտրոնական թաղամասը։
«Սոչիի նորագույն պատմության մեջ այս մասշտաբի միջադեպ հանգստավայրի այս հատվածում երբեք չի եղել»,- ասել է քաղաքապետը։
Նա նաև հայտնել է, որ մի կին է զոհվել։ Փրկվածների թվում 10 երեխա կա։

Կոպայգորոդսկու խոսքով՝ «վերջին երեք օրվա ընթացքում տարերքները ավերածություններ են առաջացրել քաղաքի բոլոր տարածքներում»։
Սոչիում աղետի հետևանքները վերացնում է ավելի քան 1000 մարդ, ներգրավված են արտակարգ փրկարարական ջոկատների ուժերն ու միջոցները։

Միջգերատեսչական օպերատիվ շտաբը, ինչպես նշել է քաղաքապետը, աշխատում է շուրջօրյա և այս ռեժիմում կմնա այնքան ժամանակ, մինչև որ «քաղաքում ոչինչ չհիշեցնի անցյալի աղետը»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում