Արտաքին 4 տարի առաջ - 22:42 24-05-2022

Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել Ուկրաինայում պատերազմի պատճառով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայի պատերազմի պատճառով, հայտնում է Bloomberg-ը։

Օրբանի խոսքով, դա երկրի կառավարությանը «մանևրելու տեղ և անմիջապես արձագանքելու հնարավորություն կտա» ուկրաինական իրադարձությունների հետևանքներին։

«Մենք տեսնում ենք, որ պատերազմը և Բրյուսելի պատժամիջոցները հանգեցրել են հսկայական տնտեսական ցնցումների և գների կտրուկ աճի։ Աշխարհը տնտեսական ճգնաժամի շեմին է: Կառավարությունը, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իր իրավունքից, կեսգիշերից (մայիսի 25) հայտարարում է արտակարգ դրություն»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Ուկրաինայում պատերազմը սպառնում է Հունգարիայի էներգետիկ և ֆինանսական անվտանգությանը (մեջբերում ՏԱՍՍ-ը)։

Նախատեսվում է, որ Հունգարիայի կառավարությունը չորեքշաբթի կհայտարարի արտակարգ դրության շրջանակում առաջին միջոցների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»