Ավելին 4 տարի առաջ - 20:47 22-06-2022

Մեծ Բրիտանիայում համազգային արտակարգ դրություն է հայտարարվել պոլիոմիելիտի հայտնաբերված հետքերի պատճառով

Մեծ Բրիտանիայում արտակարգ դրություն է հայտարարվել Լոնդոնի կեղտաջրերի մաքրման կայանում պոլիոմիելիտի հետքերի հայտնաբերման պատճառով, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Առողջապահության ազգային գործակալության մամուլի հաղորդագրությունը։

Փորձագետները նշել են, որ այս տարվա փետրվարից մայիս ամիսներին ստացված նմուշներում հայտնաբերվել են վայրի պոլիովիրուսի (PV2) երկրորդ սերոտիպի հետքեր։

Գործակալությունում ընդգծել են, որ Լոնդոնի բնակչության 90 %-ը պատվաստված է, իսկ վարակի վերջին դեպքը գրանցվել է 1984 թվականին։ Սակայն, այնուամենայնիվ, խորհուրդ են տվել պատվաստվել այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով չեն պատվաստվել։

Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ 2000 թվականին Մեծ Բրիտանիան հայտարարել էր պոլիոմիելիտի դեմ լիակատար հաղթանակի մասին, 2004 թվականին երկրում դադարեցրել են պատվաստումները պերօրալ պոլիոմիելիտային դեղամիջոցներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում