Ավելին 4 տարի առաջ - 20:16 29-01-2022

Քանյե Ուեսթին թույլ չեն տվել շրջագայել Ավստրալիայում՝ առանց ամբողջական պատվաստումների

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նախազգուշացրել է ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթին Ավստրալիայում համերգներից առաջ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը ավարտելու անհրաժեշտության մասին։

«Կանոնները հետևյալն են․ դուք պետք է լիարժեք պատվաստված լինեք, դրանք վերաբերում են բոլորին, և մենք վերջերս հաստատեցինք դա։ Կարևոր չէ, թե ով եք դուք, սրանք կանոններ են։ Հետևե՛ք կանոններին և կարող եք գալ։ Եթե չհետևեք կանոններին, ուստի չեք կարողանա», - ինչպես փոխանցում է The Guardian-ը, ասել
է Մորիսոնը։

Մորիսոնի նախազգուշացումը տեղի է ունեցել երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Ավստրալիայի իշխանությունները երկրից արտաքսել են չպատվաստված սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ թույլ չտալով նրան խաղալ Ավստրալիայի բաց առաջնությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քանյե Ուեսթը ծրագրում է մարտին մի քանի համերգներ անցկացնել Ավստրալիայի մարզադաշտերում։

Երաժշտի գործակալները դեռ չեն մեկնաբանել Ավստրալիայի վարչապետի հայտարարությունները։ Կատարողի պատվաստման կարգավիճակը հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան