Ավելին 4 տարի առաջ - 19:57 09-11-2021

Քանյե Ուեսթին տուգանել են գրեթե 1 միլիոն դոլարի չափով՝ ապրանքների դանդաղ առաքման համար

Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը, որը վերջերս վերանվանվեց Ye-ի, 950,000 դոլար կվճարի ապրանքների առաքման ժամկետների մասին կեղծ պնդումների համար։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատախազ Ջորջ Գասկոնի հայտարարությունը։

Նշվում է, որ վեճը լուծվել է քաղաքացիական հայցի շրջանակներում։ Ապրանքանիշը դատի են տվել այն բանից հետո, երբ հաճախորդները բողոքել են, որ իրենք սպասել են առցանց պատվիրված ապրանքին ավելի քան 30 օր:

Yeezy ապրանքանիշը մեղադրվել է «ապօրինի բիզնես պրակտիկայի և ապրանքների ուշ առաքման պատճառով կեղծ գովազդի մեջ»:

«Առցանց սպառողներն իրավունք ունեն պաշտպանված լինել անհիմն միջնորդավճարներից և անհիմն երկար սպասելուց: Մենք կապահովենք պետական և դաշնային օրենքների պահպանումը, որոնք կարգավորում են առցանց գնումները Լոս Անջելեսի վարչաշրջանում», - ընդգծել է Գասկոնը:

Կալիֆորնիայի օրենքը պահանջում է առցանց ապրանքների առաքում 30 օրվա ընթացքում: Եթե ​​ոչ, ընկերությունը պետք է հաճախորդին գրավոր ծանուցում ուղարկի ուշացման մասին և վերադարձնի գումարը, կամ ուղարկի «համարժեք կամ փոխարինող ավելի որակյալ ապրանքներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան