Արտաքին 4 տարի առաջ - 11:37 05-02-2022

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին մեղադրել է «վերահսկելու և մանիպուլացնելու» փորձերի մեջ

Քիմ Քարդաշյանն իր նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին մեղադրել է հրապարակային հարձակումների մեջ՝ պնդելով, որ նա տարված է իր ընտանիքին «վերահսկելու և մանիպուլացնելու» փորձերով։ Այս մասին աստղը գրել է իր Instagram-ում։

Նախօրեին Ուեսթը Քիմ Քարդաշյանից պահանջել էր իրենց ավագ դստերը TikTok «չթողնել»։ Ի պատասխան՝ Քիմը հայտարարել է, որ միակ բանը, որ նա ցանկացել է իրենց բաժանման հենց սկզբից, դա «առողջ և ներդաշնակ ծնողական հարաբերություններն են»՝ հանուն իրենց չորս երեխաների։

Նրա խոսքով, երեխաները ծանր են տանում ծնողների ամուսնալուծությունը, և Քանյեի իրավիճակը «վերահսկելու և մանիպուլացնելու» մոլուցքը միայն ավելի մեծ ցավ է պատճառում բոլորին:

«Որպես ծնող, մեր երեխաների կերակրող և խնամակալ, ես անում եմ հնարավորը՝ մեր դստերը պաշտպանելու համար, ինչպես նաև թույլ եմ տալիս նրան իր ստեղծագործական ունակություններն արտահայտել այն միջավայրում, որտեղ նա ցանկանում է, մեծահասակների հսկողության ներքո, քանի որ դա երջանկացնում է նրան»,- գրել է Քարդաշյանը։

Վերջերս «My Life Was Never Easy» երգում Ուեսթն ակնարկել է, որ կցանկանար Քարդաշյանի նոր սիրելիի հաշիվները մաքրել։

Ավելի վաղ Քանյե Ուեսթին կասկածում էին Քարդաշյանի նոր ընկերոջ ՁԻԱՀ վարակակիր լինելու մասին բամբասանքներ տարածելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան