Ավելին 4 տարի առաջ - 19:59 12-01-2022

Մոսկվայում կայանալիք համերգի պատճառով Քանյե Ուեսթին «Պուտինի օգտակար ապուշ» են անվանել

Ամերիկացի 44-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը կոշտ քննադատության է ենթարկվել այն լուրերից հետո, որ նա մտադիր է Մոսկվա գալ, հանդիպել ՌԴ նախագահի հետ և համերգ տալ «Կրոկուս Սիթի»-ում կամ «Լուժնիկի»-ում։ Չնայած այն հանգամանքին, որ Ուեսթի ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը, բրիտանական Daily Mail թերթի ընթերցողները Ուեսթին անվանել են «Պուտինի օգտակար ապուշը» և որոշել, որ նա «ցնդել է»։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Քանյե Ուեսթը իբր ծրագրում է ելույթ ունենալ Մոսկվայում՝ «Կիրակնօրյա ժամերգություն» շրջագայության շրջանակներում։

Ավելին, Billboard պարբերականը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ երաժիշտը Վլադիմիր Պուտինի վաղուցվա երկրպագուն է և մտադիր է Ռուսաստանը դարձնել իր «երկրորդ տունը»։

Միաժամանակ ռեփեր Քանյե Ուեսթի հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Պիեռ Ռուժիեն The Rolling Stones պարբերականին հայտնել է, որ երաժշտի Մոսկվա մեկնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Այնուամենայնիվ, դա համացանցի մեկնաբաններին չի խանգարել քննադատել ռեփերին:

«Մարդը լրիվ ցնդել է», «Թող Պուտինն իրեն պահի, Ամերիկային նա այլևս պետք չէ», «Պուտինի ևս մի օգտակար ապուշ, ինչպես Թրամփն էր»,- գրել են օգտատերերը։

Քննարկման մեկ այլ մասնակից ենթադրել է, որ ՌԴ նախագահը հնարավոր է, որ չի էլ լսել Ուեսթի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան