Մամուլ 4 տարի առաջ - 08:15 25-01-2022

Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից. նոր հնարավորություններ՝ Հայաստանի ՏՏ մասնագետների համար. Փաստ

«Փաստ»օրաթերթը գրում է.

«Հայկական ստարտափը՝ CodeSignal-ը (Քոդսիգնալ), հավակնոտ նպատակներ ունի, որոնց հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ: Սա նշանակում է, որ CodeSignal-ի միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի ՏՏ մասնագետների համար: Դա հնարավոր է դառնում կատարված ներդրումների շնորհիվ: Մասնավորաբար, series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։ Այս ներդրումները ընդլայնման և աճի մի շարք նոր հնարավորություններ են բացում։ Ծրագիրն էլ ավելի կատարելագործելու և նոր գործիքներ ավելացնելու նպատակով նախատեսվում է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նշենք, ոչ 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող