Ներքին 1 ամիս առաջ - 17:05 30-08-2026

Սիրելի՛ «օդային փորձագետ»-ներ, ուզում եք zoom արեք, ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է

«Երեկ հրապարակել էի Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող տարանցիկ թռիչքների դինամիկան՝ օրվա ինչ որ պահի և պնդել, որ մեր օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է:

Սրան ի պատասխան՝ օրվա ինչ որ պահի «օդային փորձագետ» դարձած որոշ ընդդիմադիրներ կոչ են անում zoom անել պատկերը՝ ենթադրելով, թե հոսքը կոնկրետ ՀՀ օդային տարածքով չէ:

Եվ այսպես, 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականի առաջին կիսամյակում` 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ:
Ընդամենը երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ:

Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 4x zoom, ուզում եք՝ 16x, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»,- գրել է ՔՊ-ականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող