Ավելին 4 տարի առաջ - 09:58 12-07-2022

Uber-ը լոբբիստ է վարձել Պուտինի շրջապատից՝ ռուսական շուկայում առաջխաղացման համար․ The Guardian

Ամերիկյան Uber ընկերությունը գաղտնի վարձել է ռուս քաղաքական գործչի, որը կապ ունի օլիգարխների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի հետ՝ երկրի շուկայում ազդեցություն ապահովելու համար։ Այս մասին ասվում է The Guardian-ի կողմից հունիսի 11-ին հրապարակված հետաքննության մեջ։

Հեղինակները վերլուծել են 2013-ից 2017 թվականներին վերաբերող քան 124,000 գաղտնի փաստաթուղթ: Նրանց բացահայտումների համաձայն՝ 2015-2016 թվականներին Uber-ը փորձել է տեղ ապահովել ռուսական շուկայում՝ կոչ անելով Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մարդկանց ներդրումներ կատարել ընկերությունում։

Հեղինակների առանձնահատուկ ուշադրությանն է արժանացել Uber-ի համաձայնագիրը Վլադիմիր Սենինի հետ, որն այն ժամանակ ազդեցիկ լոբբիստ էր, իսկ այժմ՝ Պետդումայի պատգամավոր։ 2016 թվականին Uber-ը նրան հետ հարյուր հազար դոլարի պայմանագիր է կնքել, չնայած այն հանգամանքին, որ դա, ըստ ԱՄՆ դատախազների, խախտում էր ԱՄՆ-ի՝ կոռուպցիայի մասին օրենքը։

Ինչպես նշում է The Guardian-ը, հենց Սենինի հետ Uber-ի շփումներն են դարձել Ռուսաստանում ընկերության ակտիվ առաջխաղացման պատճառը։ Սա թույլ է տվեց նրան արագ ներխուժել շուկա, թեև հետագայում սպառնալիքներ եղան պետական ​​կառույցների, դատախազների և մրցակիցների կողմից:

Հետաքննության մեջ նաև ասվում է, որ Uber-ը աջակցության համար դիմել է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին, ինչպես նաև այլ օլիգարխների՝ Ալիշեր Ուսմանովին, Միխայիլ Ֆրիդմանին, Պյոտր Ավենին և Գերման Գրեֆին։ Այժմ նրանք բոլորը գտնվում են ԱՄՆ-ի կամ Եվրամիության պատժամիջոցների տակ:

Փաստացի, Uber-ը լքել է Ռուսաստանը 2017 թվականին՝ «միաձուլվելով» ռուսական Yandex ընկերության հետ։ Այս տարվա սկզբին Uber-ը հայտարարեց, որ «արագացնելու» է համատեղ ձեռնարկությունում մնացած մասնաբաժնի վաճառքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող