Արտաքին 4 տարի առաջ - 20:11 20-01-2022

Մոլդովայում արտակարգ դրություն է հայտարարվել գազի ճգնաժամի պատճառով

Մոլդովայի խորհրդարանը գազային ճգնաժամի պատճառով 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ համապատասխան որոշմանը հղումով։

«Մոլդովայի Հանրապետության ողջ տարածքում 60 օրով արտակարգ դրություն հայտարարել»,- որոշման նախագիծն ընթերցել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան։

Խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն նշել է, որ նախաձեռնությունը պաշտպանել է 50 պատգամավոր։ Արտակարգ դրության հաստատմանը «Կոմունիստներ և սոցիալիստներ» դաշինքի պատգամավորները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հանրապետությունում արտակարգ դրություն է մտցվել ռուսական «Գազպրոմից» գազի մատակարարումների դադարեցման վտանգի պատճառով։ Մոլդովան ընկերությունից խնդրում է հետաձգել հունվար ամսվա համար վճարումները, սակայն ռուսական կորպորացիան դեռ չի համաձայնել Քիշնևի առաջարկին։

Ավելի վաղ փոխվարչապետ Անդրեյ Սպինուն նշել էր, որ երկիրը բախվել է ճգնաժամի հերթական փուլի հետ, քանի որ դեկտեմբերին գազի գնման սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց 450 ԱՄՆ դոլար էր, իսկ հունվարին այն աճել է՝ հասնելով 646-ի:

«Գազպրոմ»-ը պաշտոնապես նախազգուշացրել է, որ կկասեցնի վառելիքի մատակարարումը, եթե մինչև հունվարի 20-ը կանխավճար չստանա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»