Ավելին 4 տարի առաջ - 19:59 18-01-2022

Գիտնականները հայտարարել են, որ հղիները 15 անգամ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից

Շոտլանդացի բժիշկները հայտարարել են, որ հղի կանայք 15 անգամ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան մյուսները։ Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Nature ամսագրում հրապարակված հոդվածին։

Բժիշկները վերլուծել են 2021 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ COVID-19-ով վարակված բոլոր ծննդաբերող կանանց տվյալները։

Ընդ որում, երիտասարդ մայրերի մեկ երրորդից պակասը (32,2%) ծննդաբերության պահին պատվաստված են եղել վիրուսի դեմ։

«Շարունակական համավարակի ընթացքում կանանց և երեխաների առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել հղիների պատվաստումների մակարդակին»,- նշել են հոդվածի հեղինակները։

Դա հաստատում են ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնք ասում են, որ «Հղի կնոջ COVID-19-ով վարակվելը 15 անգամ մեծացնում է ծննդաբերության ժամանակ մահվան հավանականությունը, իսկ վաղաժամ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը՝ 22 անգամ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան