Արտաքին 4 տարի առաջ - 11:35 11-11-2021

Հղիները, որոնք տղա երեխա են ունենալու, ավելի քիչ են պաշտպանված COVID-19-ից

Դեռ չնծված երեխայի սեռը կարող է որոշել մոր իմունային արձագանքը բակտերիալ և վիրուսային վարակներին, այդ թվում՝ COVID-19-ին: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ ռուսաստանցի մանկաբարձներին հղումով։

Դրա վերաբերյալ Հարվարդի բժշկական դպրոցի և Մասաչուսեթսի ընդհանուր ուղղվածության հիվանդանոցի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում։ Մասնագետները վերլուծել են հղիների պաշտպանիչ ռեակցիաները։ Հետազոտությանը մասնակցել է 68 հղի կին, որոնցից 38-ը SARS-CoV-2-ով է վարակվել հղիության երրորդ եռամսյակում:

Արդյունքները ցույց են տվել, որ ապագա մայրերի օրգանիզմում ավելի քիչ պաշտպանիչ հակամարմիններ է արտադրվում կորոնավիրուսի դեմ, եթե չծնված երեխայի սեռը արական է։ Ըստ ռուսաստանցի մասնագետների՝ դրա պատճառը հորմոններն են։

«Իմունային համակարգի բջիջների ակտիվացման վրա ազդում են սեռական հորմոնները և ընկերքում առկա հորմոնները»,- բացատրել է «ՄԵԴՍԻ նա Ֆեդոսյինո» կլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Բալժինա Տագարովան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով