Ավելին 5 տարի առաջ - 20:40 07-06-2021

Սևամորթ կանայք ավելի հաճախ են մահանում կրծքի քաղցկեղի մետաստազներից․ գիտնականներ

Սև կանայք ավելի հաճախ են տառապում կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներից, պարզել են Մաունթ-Սինայի բժշկական համալիրի մասնագետները: Այս մասին նրանք պատմել են կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության տարեկան առցանց ժողովում:

Ուռուցքաբանության ամերիկյան միության տվյալներով՝ սևմորթ կանայք 40% -ով ավելի հաճախ են մահանում կրծքի քաղցկեղից, քան սպիտակամորթները, իսկ 50 տարեկանից հետո՝ կրկնակի հաճախ:

Հետազոտությանը մասնակցել են կրծքագեղձի քաղցկեղով 441 հիվանդներ: Նրանց մեծ մասը մետաստազներ չի ունեցել: Այնուամենայնիվ, հետագայում դրանք ավելի հաճախ զարգացել են մուգ մաշկ ունեցող կանանց մոտ: Ընդհանուր առմամբ, մետաստազներ են առաջացել սպիտակամաշկ կանանց 1% -ի եւ սևամորթ կանանց 7% -ի մոտ:

Սրա պատճառները դեռևս պարզ չեն:

Հետազոտողները հույս ունեն, որ հետագա դիտարկումները ավելին կբացահայտեն այս տարբերության պատճառների մասին և արդյունավետորեն կօգնեն կանանց պայքարել քաղցկեղի դեմ ՝ անկախ նրանց մաշկի գույնից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան