Արտաքին 5 տարի առաջ - 16:11 17-06-2021

ՄԻԱՎ-ով վարակվածները սրտի անսպասելի կանգից կրկնակի հաճախ են մահանում. գիտնականներ

ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են մահանում սրտի անսպասելի կանգից, պարզել են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ նաև ավելի հաճախ է հանդիպում սրտի ֆիբրոզ, ինչը կարող է դեր ունենալ մահվան ռիսկում: Հետազոտության մանրամասներին կարելի է ծանոթանալ New England Journal of Medicine-ում:

Որպես հետազոտության նյութ են ծառայել 2011-2016 թվականներին Սան Ֆրանցիսկոյում հանկարծամահության դեպքերի վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց անսպասելի մահերը վրա են հասնում երկու անգամ ավելի հաճախ, քան ՄԻԱՎ-բացասականների: Երբ հետազոտողները իրենց ուշադրությունը նեղացրել են հանկարծակի առիթմիայի պատճառով առաջացած մահվան դեպքերի վրա, նրանք պարզել են, որ ՄԻԱՎ վարակակիրները 87%-ով ավելի հաճախ են մահանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով