Արտաքին 5 տարի առաջ - 22:38 04-09-2021

Պաշտոնական Թեհրանը քննադատել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի քաղաքացիների դեմ սահմանված նոր պատժամիջոցները

Պաշտոնական Թեհրանը կոշտ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կողմից Իրանի քաղաքացիների դեմ սահմանված նոր պատժամիջոցները։ Դրանց թիրախում են հայտնվել ԱՄՆ տարածքում բնակվող իրանցի լրագրող Մասիհ Ալինեժադի առևանգման փորձին առնչություն ունեցող հատուկ ծառայությունների չորս աշխատակիցներ՝ Ալիռեզա Ֆարահանին, Մահմուդ Խազեինը, Քիյա Սադեղին և Օմիդ Նուրին։

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արգելել է որևէ տեսակի դրամական փոխանցումները պատժամիջոցների ենթարկված անձանց և ԱՄՆ քաղաքացիների միջև, Միացյալ Նահանգներում նրանց պատկանող ունեցվածքի հայտնաբերման դեպքում այն արգելանքի տակ կհայտնվի», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Ընդդիմադիր հայացքներով հայտնի վտարանդի լրագրող Մասիհ Ալինեժադի առևանգման փորձի մասին հայտնի էր դարձել ամռանը, որից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները լրագրողուհուն ոստիկանական ուղեկցություն էին տրամադրել։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, Ալինեժադի ձախողված առևանգման մասին պատմությունը կեղծիք է անվանում՝ այն «հոլիվուդյան սցենար» որակելով։

«Վաշինգտոնը պետք է հասկանա, որ հարկավոր է զերծ մնալ նորանոր պատժամիջոցների կիրառումից և հարգանքով վերաբերվել Իրանին», - Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով