Արտաքին 2 տարի առաջ - 15:27 08-11-2023

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել Իրանի դեմ արտակարգ դրության ռեժիմը, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցներ Թեհրանի դեմ։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ Իրանի հետ 1981 թ․ հունվարի 19-ի համաձայնությունների իրականացման գործընթացը շարունակվում է», - նշել է Բայդենը։

Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրյան համաձայնագրերի մասին է։ Դրանք հանգեցրին ամերիկացի դիվանագետների ազատման, որոնք ավելի քան մեկ տարի որպես պատանդ էին պահվում Թեհրանում 1979 թվականի հեղափոխությունից հետո: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, նախապայման է դրված երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

«Այդ պատճառով 1979 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրության ռեժիմը և այդ օրն ընդունված, դրա հետ առնչվող միջոցառումները պետք է շարունակեն ուժի մեջ մնալ նաև 2023 թվականի նոյեմբերի 14-ից հետ: Հետևաբար․․․ ես Իրանի նկատմամբ ազգային արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկարաձգում եմ մեկ տարով», - հայտարարել է Բայդենը։

1979 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրեց 12170 գործադիր հրամանը՝ ի պատասխան Թեհրանում ամերիկացիների պատանդառության: ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հանձնարարվեց արգելափակել ԱՄՆ-ում իրանական բոլոր պաշտոնական ակտիվները, այդ թվում՝ հաշիվները ԱՄՆ բանկերում և նրանց արտասահմանյան մասնաճյուղերում:

Սա, ըստ էության, նշանակում էր Իրանի դեմ առաջին պատժիչ տնտեսական միջոցների ներդրումը։ 1980 թ․ ապրիլի 7-ին Քարթերը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ և արգելեց ԱՄՆ-ից Իրան արտահանել բոլոր տեսակի ապրանքները, այդ թվում՝ սննդամթերքը և դեղորայքը: Այնուհետև արգելք դրվեց Իրանից ԱՄՆ ցանկացած ապրանքի ներկրման վրա, ինչպես նաև արգելվեցին ամերիկացիների ուղևորություններն Իրան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով