Արտաքին 4 տարի առաջ - 15:09 08-10-2022

Պաշտոնական Թեհրանը մեկնաբանել է ամերիկյան նոր պատժամիջոցները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սամանված նոր պատժամիջոցները։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քանանին պատժամիջոցներն անվանել է ամերիկյան մարդու իրավունքների հիմքը:

Իրանի ԱԳՆ խոսնակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ամեն օր մի նոր պատրվակով Իրանի դեմ հրապարակվում է պատժամիջոցների նոր ցուցակ։

«Այս անգամ ԱՄՆ կառավարության կողմից Իրանի ներքին գործերի նախարարը, կապի նախարարի և իրանցի հինգ այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Իհարկե, մինչ այս ցուցակը յուրաքանչյուր իրանցի ամերիկյան ռեժիմի կողմից հարյուրավոր անգամներ ենթարկվել է ամենաաննախադեպ պատժամիջոցների»,- ասել է Քանանին։

Նա ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երկար տարիներ է ինչ պայքարում է ԱՄՆ-ի կողմից իր աշխատանքի և բնականոն կյանքի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների դեմ։ «Նույնիսկ իրանական փոքր երեխաները չեն ազատվել ԱՄՆ-ի միակողմանի, անօրինական և դաժան պատժամիջոցներից»,- եզրափակել է Քանանին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ վարչակազմն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ևս յոթ պաշտոնյաների՝ այդ թվում նաև երկու նախարարների անունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով