Արտաքին 3 տարի առաջ - 16:00 12-06-2023

Պաշտոնական Թեհրանը հայտնում է Բաքվի հետ բանակցությունների նոր փուլի մասին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները բանակցություններ են վարում՝ երկկողմ լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Քանաանին հայտնել է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև տարբեր պարբերականությամբ բանակցությունների չորս փուլ է անցկացվել։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերջին փուլի ընթացքում որոշ քայլեր են համաձայնեցվել, այդ թվում՝ երկու երկրների միջևտեխնիկական պատվիրակությունների փոխանակումը՝ լարվածությունը նվազեցնելու ու վեճերը լուծելու համար։

Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այս համաձայնության շրջանակներում երկու երկրների միջև տեղի է ունեցել պատվիրակությունների փոխանակում, և այդ բանակցությունների արդյունքում կայացել է արտաքին գործերի նախարարների բանակցությունների չորրորդ փուլը, և կողմերի միջև ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում։

«Տա Աստված, նաև այլ պատվիրակությունների փոխանակում տեղի ունենա։ Այժմ մենք բանակցությունների փուլում ենք՝ լարվածության փուլից նոր փուլ անցնելու համար, որպեսզի կրկին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն բացենք»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի միջև ներկայիս լարվածությունը առաջացել է այն բանից հետո, երբ այս տարի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակում իրականացվեց։ Այս հարձակումը Բաքվի կողմից որակվեց որպես ահաբեկչություն, և Ադրբեջանը տարհանեց իր դեսպանատան ողջ անձնակազմին, մինչդեռ Թեհրանը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով