Արտաքին 3 տարի առաջ - 10:54 24-10-2022

Չինաստանը դատապարտում է Իրանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինը դեմ է Թեհրանի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Վան Վենբինն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցների սահմանմանը, որոնք հաստատված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Նրա խոսքով՝ Չիաստանը բոլոր կողմերին կոչ է անում նպաստել Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված ջանքերին։

Վերջինս նաև կարևորել է Ուկրաինայում դեէսկալացիան համատեղ խթանելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական «Shahed» տեսակի անօդաչու թռչող սարքեր արտադրող «Shahed Aviation Industries» ընկերության դեմ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Իսլամական Հարապետության երեք գեներալներ, ովքեր համաձայն ԵՄ-ի բացատրության՝ առնչություն ունեն Մոսկվային անօդաչու սարքերի մատակարարման հետ։

Թեհրանը և Մոսկվան բազմիցս հերքել են Ուկրաինային պատերազմի համար Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով