Արտաքին 5 տարի առաջ - 14:13 08-10-2021

Բայդենը երկարաձգել է Թուրքիայի դեմ 2019-ին սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019-ին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում խոչընդոտում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին, ինչպես նաև սպառնալիք են ստեղծում քաղաքացիական անձանց համար։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. պատժամիջոցների համար պատճառ էին դարձել սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները։

Պատժամիջոցների տակ էին ընկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի